ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՐԻԶԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՃՆՇԵԼ, ԹԱԼԱՆԵԼ, ՍՊԱՆԵԼ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Պաշտոնական Փարիզը շարունակում է իր գաղութատիրական քաղաքականությունը` ճնշել, թալանել, սպանել գաղութների բնակչությանը, այսօր COP29 կլիմայական կոնֆերանսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քննադատելով Ֆրանսիային։
«Փարիզի հանցագործություններն այդքանով չեն սահմանափակվում, եթե չհիշենք նախագահ Մակրոնի ռեժիմի հանցագործությունները, որը Նոր Կալեդոնիայում օրինական բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակիցների սպանեց և ավելի քան հազար մարդ ձերբակալեց», - նշել է Ալիևը։
«Այսքանից հետո Ֆրանսիան չմեղադրվեց ո՛չ Եվրահանձնաժողովի, ո՛չ Եվրախորհրդարանի, ո՛չ Եվրախորհրդի կողմից։ Սա քաղաքական կեղծավորություն է։
Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ են», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: «Ի՞նչ կարելի է սպասել Եվրախորհրդարանից և ԵԽԽՎ-ից, եթե Եվրոպայի առաջատար դիվանագետ Ժոզեպ Բորելը Եվրոպան անվանել է պարտեզ, իսկ աշխարհի մյուս մասը՝ ջունգլի։ Դե, եթե մենք ջունգլիներ ենք, ուրեմն մի կողմ քաշվեք և մի խառնվեք մեր ներքին գործերին»,- ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий