ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ՄՅՈՒՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
«Հայաստանի Սահմանադրությունում և մյուս փաստաթղթերում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միջխորհրդարանական միության նախագահի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է և արդեն մի քանի ամիս է, ինչ երկու երկրների սահմաններին հանդարտ իրավիճակ է տիրում»։
Դրա հետ մեկտեղ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը միլիտարիզացիայի քաղաքականություն է վարում և դրան զուգահեռ աշխարհաքաղաքական խարդավանքների նախաձեռնող է։
Ադրբեջանի նախագահը նաև Ֆրանսիային կոշտ քննադատության ենթարկելու առիթն բաց չի թողել՝ պնդելով, որ այդ երկիրը ցանկանում է՝ Հարավային Կովկասում առաջատար դերակատարություն ստանձնել և ամրապնդել իր դիրքերը։ «Ֆրանսիայի այդ ջանքերը, սակայն, ապարդյուն են», - նշել է Ալիևը։
Միջխորհրդարանական խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն քննադատել է նաև եվրոպական կառույցներին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատման պատճառով։
«Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվերականգնվեն, Ադրբեջանը կվերանայի Եվրոպայի խորհրդին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին իր մասնակցությունը», - ասել է Իլհամ Ալիևը: