ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎՈՐԵՆ ՍԿՍԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎՐԱ: ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու ժամանակը։
«Մենք պետք է ակտիվորեն սկսենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել դրան, և այս կերպ կստեղծենք այնպիսի քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ կներկայացվի եռակողմ համագործակցություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ադրբեջանի ղեկավարը չի բացառել Վրաստանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման անցկացումը, եթե հայկական կողմը համաձայնի դրան։
«Եթե Հայաստանը համաձայնություն տա, մենք անմիջապես համապատասխան գերատեսչությունների օգնությամբ կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել այստեղ՝ Վրաստանում», - հավելել է Ադրբեջանի ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий