Ադրբեջանին հասցված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 818 մլրդ ԱՄՆ դոլար

irevanaz.com

«Հայկական օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին և նրա քաղաքացիներին հասցված նյութական վնասը միջազգային չափանիշներին համապատասխան հաշվարկելու նպատակով նշանակվել է դատական փորձաքննություն:
Նախնական տվյալներով՝ Ադրբեջանին հասցված նյութական վնասի չափը կազմում է 818 մլրդ 880 մլն ԱՄՆ դոլար»:  
Այս մասին ադրբեջանցիների ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտագործնական խորհրդաժողովում ասել է ԱՀ զինվորական դատախազության  հատուկ հետաքննությունների բաժնի պետ Էմիլ Թաղիևը:
Նա նշել է, որ մինչ օրս ապացուցվել է 39 անձանց մասնակցությունը Խոջալուի ցեղասպանությանը, 12 անձանց մասնակցությունը՝ Աղդամի շրջանի Գարադաղլը գյուղում իրականացված ցեղասպանությանը, 12 անձանց մասնակցությունը՝ Բաղանիս-Այրումի ցեղասպանությանը, 9 անձանց մասնակցությունը՝ Մեշելի գյուղում իրականացված ցեղասպանությանը, 47 անձանց մասնակցությունը՝ Քերքիջահան ավանում իրականացված ցեղասպանությանը: Բացի այդ, ապացուցվել է 35 հոգու մասնակցությունը բռնության փաստերին, 3 հոգու մասնակցությունը՝ ահաբեկչական գործողություններին, 133 հոգու մասնակցությունը ավազակային հարձակումներին, սպանություններին և այլ ծանր հանցագործություններին:



Читайте также

Оставить комментарий