ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ԼԱՉԻՆ» ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԵՇԱԼԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ»

Հայ-ադրբեջանական սահմանի «Լաչին» անցակետում ձերբակալված Վագիֆ Խաչատուրյանը տեղափոխվել է Բաքու, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունը։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վագիֆ Խաչատուրյանն անցնում է «Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով սպանվել է 25 ադրբեջանցի, վիրավորել -  14 և 358 ադրբեջանցի արտաքսվել է հայրենի հողերից»։


Читайте также

Оставить комментарий