ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԳՆ-Ն՝ ՇՈՒՇԱ ՔԱՂԱՔԻ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շուշա քաղաքի մոտակայքում մարտական հերթապահություն իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ թիվ N զորամասի և ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղղությամբ ահաբեկչի կողմից նռնակ նետելու հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հաֆիզ Նասիբովը և ևս երկու զինծառայողներ:
Այս մասին ասված է ԱՀ գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության  համատեղ հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։


Читайте также

Оставить комментарий