Էլխան Պոլուխով. «Ադրբեջանի ԱԳՆ 2011 թ. կուժեղացնի դիվանագիտական ճնշումը Հայաստանի և միջազգային կառույցների վրա»
Ադրբեջանի ԱԳՆ 2011 թ. կուժեղացնի դիվանագիտական ճնշումը Հայաստանի և միջազգային կառույցների վրա։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլխան Պոլուխովը։
«Ադրբեջանական դիվանագիտության նպատակն է՝ որքան հնարավոր է Ղարաբաղի արագ ու անարյուն ազատելը։ Այդ նպատակին հասնելու համար՝ Ադրբեջանը նպատակադրված չէ բացառություններ կատարել խաղաղ ճանապարհների ընտրության մեջ»,- ասել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի բոլոր միջազգային հարթակների օգտագործմամբ՝ Հայաստանին և միջազգային հանրությանը համոզի՝ միջազգային իրավունքի խստորեն կատարման՝ մասնավորապես պետության տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Պոլուխովը։