Շավարշ Քոչարյանը իր մտահանգումներն անում է բացառապես իր նախկին գիտական հետազատոթյունների գործող անձանց համար
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա Շավարշ Քոչարյանի վերջին մեկնաբանությունները կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ նա ապրում է երազանքների ֆաբրիկայում և իր մտահանգումներն անում է բացառապես իր նախկին գիտական հետազատոթյունների գործող անձանց համար:
Այս եզրակացությանն ես հանգում կարդալով Հայաստանի արտաքին գործերի փոխնախագահ Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե իբր ադրբեջանական կողմը գործում է ի հակառակ Մայնդորֆում և Աստրախանում իր իսկ ստորագրած փաստաթղթերի:
Բուսաբանական պրիմիտիվիզմը բարձրաստիճան պաշտոնյայի կենդանաբանական բանականության հետ մեկտեղ ոչնչացնում է բոլոր հնարավորությունները՝ տրամաբանական և փաստարկված երկխոսություն անցկացնելու համար, ինչպես դա ընդունված է համաշխարհային դիվանագիտական պրակտիկայում: Երևում է Քոչարյանի կերպարը անհրաժեշտ է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար, որը անկարող է դիմակայել աճող միջազգային ճնշումներին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը: Դրա համար էլ, հայկական կողմը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փնտրում է ցանկացած ելք՝ թեկուզ ոչ այնքան դիվանագիտական: ՄԱԿ-ի, ԵՎրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի, ԵՎրախորհրդի ԻԿԿ-ի ու մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ բանաձևերն ու փաստաթղթերը և նույնիսկ նորացված Մադրիդյան սկզբունքները՝ խոսում են Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցության ու ինքնիշխան պետության տարածքների օկուպացիայի դատապարտման մասին:
Եթե այս բոլորից հետո, իրեն փոխարդգործնախարար համարող մարդը՝ չիմանալով բանակցային գործընթացի էությունն ու մանրամասները, իրեն իրավունք է վերապահում՝ հանդես գալ «մտավոր» եզրակացություններով, որոնք պարունակում են սոսկ ցացրանիշ վիրավորանքներ, կամա թե ակամա, սկսում ես խորհել Հայաստանի գլխավոր դիվանագիտական գերատեսչության մակարդակի մասին, որի հետ ցավոք պետք է գործ ունենալ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի արտգործնախարարությանը վերաբերվում են՝ որպես փորձարարական բուսաբանական դաշտի, որը տրամադրված է դժբախտ բուսաբանի վարձակալությանը, որի մտավոր հարթությունում՝ այս կամ այն պարարտանյութերի կամ թե գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների չարաշահումը՝ տվել է մոլախոտային երևակայության մոլեգին աճ: «Երևի, այստեղ՝ տրամաբանությամբ ու փաստերով հնարավոր չէ օգնել, հարկավոր է ավելի արմատական, բժշկական միջամտություն»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ղեկավարը:
Էլխան Պոլուխով,
ԱՀ ԱԳՆմամլո
ծառայության ղեկավար