Հասունանում է սոցիալական բունտ՝ իշխանության շվարության ֆոնին

irevanaz.comՌուսաստանի նկատմամաբ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի իշխանության վերին օղակներին են հասել: Հայ հասարակությունը մտահոգված է այդ երկրին սպասող տխուր ապագայով: Նրանց կարծիքով Հայաստանի գլխին հերթական սպառնալիքն է կախվել, որը կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների: Եվ այսօր երկրի քաղաքաքագետները նոր ուղիներ են փնտրում արտաքին տնտեսական հարաբերություններ հաստատելու համար: Ըստ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի «այն պետությունները, որոնք ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի հետ, մտահոգվելու տեղիք ունեն:
«Երբ որ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երևույթներ՝ դա անդրադառնում են բոլոր հարևաններին: Այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի հետ, լինի դա աշխատույժ, տրանսֆերտներ, լինի դա ուղղակի տնտեսական հարաբերություններ, լինի դա տարբեր ապրանքների իրացում՝ դա ազդում է», - համոզված է Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ նախորդ պատժամիջոցներից Հայաստանի  տնտեսությունը շատ տուժեց: Դա ազդեցություն ունեցավ հատկապես տրանսֆերտների վրա, Ռուսաստանի բնակչության գնողունակության վրա, իսկ դրանով պայմանավորված՝ Հայաստանից արտահանումների հնարավորությունները սահմանափակվեցին և արտադրանքի մրցունակության կորուստ եղավ:
Այսպիսով՝ հայ հասարակությունն արդեն ահազանգում է, որ նոր պատժամիջոցների ավերիչ հետևանքները հայաստանյան իրականության վրա կզգացվեն մինչև տարեվերջ: Երկար տարիներ Հայաստանում աղքատությունը դարձել է լուրջ մարտահրավեր: Գործազրկությունն ու աղքատությունը մարդկանց ստիպել է մեկնել Ռուսաստան, փող վաստակելու համար: Սակայն այժմ այդ մարդիկ ստիպված կլինեն կրկին վերադառնալ Հայաստան՝ համալրելով գործազուրկների ստվար բանակը: Այսօր Հայաստանում շատերն են ասում, որ երկիրը կանգնած է սոցիալական կոլապսի կամ բունտի շեմին:



Читайте также

Оставить комментарий