ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՍԱ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ, ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես դրան արձագանքի։ Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի: Դա երբեք չի լինի»,- ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։
«Մենք նույնիսկ այդքան ուշադրություն չէինք դարձնում անձնական բնույթի տոնայնությանը և վիրավորական բաներին, այն կոպտությանը, որը կար, մենք ուշադրություն չէինք դարձնում դրա վրա: Մենք ուշադրություն էինք դրանձնում նրան, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության կամ փաստերը իրենց արտացոլմամբ փոխարինելու փորձի վրա։ Հենց դա էլ առաջացրեց մեր արձագանքը, ինչի պատճառով էլ դեսպանին հրավիրեցին ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
Ըստ նրա՝ «եթե արձագանքում ես մեզ ուղղված ամենօրյա տխուր կոչերին, ապա այլևս չես կարող աշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։
«Երկրորդը, մեր ոճը չէ արձագանքել այս կոպտությանը: Դա պարզապես մեր մեթոդը չէ: Մենք այս ամենօրյա վեճից վեր ենք, բացառությամբ այն իրավիճակների, երբ խոսքը վերաբերում է հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինմանը», - բացատրել է զրուցակիցը:
Բացի այդ, Զախարովան զգուշացրել է «մեղավորին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է լինում»։
«Որովհետև սա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, սա վտանգավոր է Հայաստանի համար»,- եզրափակեց նա։