Ռամիզ Մեհդիև. «Գորիս – 2010. անհեթեթության թաթերական սեզոնը»

irevanaz.comԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևը հրատարակել է. «Գորիս – 2010. անհեթեթության թաթերական սեզոնը» վերնագրով հոդված:

Սերժ Սարգսյանի սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպմանը նվիրված այս հոդվածից որոշ հատվածներ «Իրևանը» («Ի») ներկայացում է ընթերցողների ուշադրությանը:

Հոդվածում նշվում է, որ այսօր Հայաստանը լիովին մեկուսացված է, փոխադրման ուղիները և խողովակաշարերը շրջանցում են նրան, նա ելք չունի դեպի ծով, նրա սահմանների մեծ մասը փակ է և նրա չորս սահմաններից երկուսի վրայի կողպեքը այսուհետև ևս կշարունակի մնալ կախված:

«Ուրիշ ո՞ր երկրում է սահմանների 85%-ը փակ՝ իր սեփական մեղքի պատճառով: Աշխարհում չկա երկրորդ այդպիսի երկիր: Հայաստանի բնակչությունը անընդհատ նվազում է: Հուսահատությունից և որքան հնարավոր է շուտ արտագաղթելու ցանկությունից՝ երկրում բոլորը, նույնիսկ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, անվտանգության ծառայությունների գեներալներն անխտիր՝ խաղում են ամերիկյան Green Card վիճակախաղը: Կտեսնեք, շուտով նաև նախագահն ինքն է փախչելու: Բոլոր խոշոր ձեռնարկությունները դադարել են պատկանալ երկրին և վաճառվել են պետական պարտքը մարելու համար: Հայաստանն ի վիճակի չէ՝ նույնիսկ ինքնուրույն պաշտպանել իր սեփական սահմանները, որը յուրաքանչյուր այլ երկրում հանդիսանում է պետականության խորհրդանիշներից մեկը՝ ազգային հպարտության և հեղինակության խորհրդանիշը», - նշում է Ռ. Մեհդիևը:

Ակադեմիկոսը նշում է, որ այսօր օկուպացված տարածքներում իրականացվում է մշակութային ահաբեկչություն:

«Ոչնչացված է պատմաճարտարապետական արգելավայր՝ միջնադարյան ադրբեջանական քաղաք Շուշան: Այնտեղ ոչնչացվել են մզկիթները, XVIII-XIX դդ. բնակելի տները, քաղաքացիական և պաշտպանական ճարտարապետության հուշարձանները: Օկուպացված գոտում են մնացել քաղաքացիական ճարտարապետության նշանավոր հուշարձանները՝ տասնըմեկ և տասնհինք սյունամեջային կամուրջները՝ Արազ գետի միջով Խուդաֆերին անցատեղում: Ոչնչացվել են բազմաթիվ մզկիթներ, այդ թվում նաև ադբեջանցի ականավոր ճարտարապետ Քերբելայի Սաֆի խան Ղարաբաղլիի կողմից կառուցված կամուրջները, բաղնիքները, հուշահամալիրները, Մալիք Աժդարի (XII-XIII դդ.), Միր Ալիի (XIV դար), Խաչըն Դորբալըի (XIV դար), Շեյխ Բաբաինի (XIII դար), Փանահ Խանի (XVII դար) դամբարանները և այլն: Ոչնչացման թիրախ են դարձել նաև ադրբեջանցիների գերեզմանատները: Այս ամենը մշակութային ահաբեկչության և օկուպացված տարածքներում ադրբեջանցիների հետքերի՝ պլանի համաձայն ոչնչացման արդյունքն է», - նշվում է հոդվածում:

Ակադեմիկոսը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մասը:

«Նման ձևով նա ճանաչվել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրախխորհրդարանը, ԻԿԿ-ըն, ՆԱՏՕ-ն, ՎՈՒԱՄ-ը և մի շարք պետությունների խորհրդարանները ու նրանց ղեկավարները: Որպես Ադրբեջանի մաս, այն ճանաչվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք իրենց հայտարարություններում, հայ համայնքի փաստացի առաջնորդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ղեկավարների հետ անցկացվող հանդիպումների ժամանակ՝ հայերեն տարբերակի հետ մեկտեղ, օգտագործում են նաև նրա պատմական Խանքանդի անվանումը և Ադրբեջանի տարածքից տարածաշրջան կատարած իրենց այցը կոչում են «ոչ թե սահմանի հատում, այլ զորքերի շփման գծի հատում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մեջ Լեռնային Ղարաբաղի անունը ձևակերպվում է որպես «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»: Նման ձևակերպումներին կարող եք հանդիպել նաև այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: Եթե Հայաստանում այդպես էլ չսովորեցին կարդալ տողերի միջև և տեսնել այս բոլոր նրբերանգները, ուրեմն որպեսզի հասկանան, որ միջազգային հանրությունը նրանց չի աջակցում, թող գոնե դիմեն փաստաթղթերին, որտեղ բացեիբաց՝ առանց նուրբ ակնարկների, ասվում է այդ մասին,»,- ընդգծվում է հոդվածում:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 5


Статья достойна внимательного изучения. Чувствуется уровень автора. Что же касается сайта, то он мне понравился по содержанию и дизайну...
Темы приходят и уходят а блог всегда плаву…

Спасибо за частые обновления на блоге!!
Аааааа, это супер! Я в восторге.
Долго радовался когда просмотрел эту тему!