«Գորիս-2010. անհեթեթության թատրոնի սեզոն» գիրքը հրատարակվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի «Գորիս-2010. անհեթեթության թատրոնի սեզոն» խորագրով գիրքը Թբիլիսիում լույս է տեսել՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Կոշտ-հեգնական ձևով կառուցելով նյութերը, հեղինակը ոչ առանց կձու հեգնանքի՝ հիմնովին խորտակում է բոլոր այն հիմնական «պատմական փաստարկները», որոնց հիման վրա կողմնորոշվում է հայկական պետության ներկայիս ղեկավարը։
Ինչպես ընդգծում է Ռամիզ Մեհդիևը՝ հայ նախագահը համառորեն չի նկատում միջազգային հանրության տրամադրվածությունը, որն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող մի շարք նորմատիվային ակտեր է ընդունել։
Ժամանակն է ազատվել պատրանքներից՝ կոչ է անում հեղինակը, և որքան շուտ, այնքան լավ։ Քանզի վախճանանման դանդաղկոտությունը՝ սերունդները չեն ների։
Նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով գիրքը հագեցված է գիտական փաստերով, ծանրակշիռ փաստարկներով, նրանում բերվել են Ադրբեջանի հին և ժամանակակից քարտեզները։
Գիրքը հետաքրքրություն է ներկայացնում պատմաբանների, քաղաքագետների, միջազգային հարցերով մասնագետների ու ընթերցողների լայն լսարանի համար։