ԱՄՆ-ի նախագահը, Կոնգրեսը և պետքարտուղարը պետք է անտեսեն հայկական լոբբիի հատուկ շահերը

irevanaz.comՄահվան և ավերվածությունների քսանութ տարի, գնդացիրի փողի տակ հարկադրաբար իրենց տները լքած միլիոնավոր մարդիկ, ինչպես նաև զավթիչների կողմից գրավված հողեր՝ այս բոլոր հանցագործությունները միջազգային հանրության թողտվությամբ հանդերձ դեռևս մնում են չպատժված, The Daily Caller ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում գրում է «Սպանություն լեռներում։ Ռազմական հանցագործությունը Խոջալիում և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի հեղինակ Ռաուլ Լոուրի Կոնտրերասը։
Նա սերտ համագործակցում է այնպիսի հեղինակավոր հրատարակությունների հետ, ինչպիսին են FOX News Latino-ը և The Hill-ը, ինչպես նաև հանդիսանում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստաալիքների մեկնաբանը։
Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը համաշխարհային առաջնորդների կողմից համագործակցության համար պոտենցիալ մոդել է։
Այս տարվա հունիսին Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ընդունել է՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին։ Ավելի վաղ Վիեննայում նման հանդիպում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում երկրները խաղաղությանը ավելի մոտ են եղել, քան երբևիցէ, համարում է հեղինակը։
Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը և Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների շարունակվող օկուպացիան արգելք են հանդիսանում կարգավորման ճանապարհին, գրում է Կոնտրերասը։
Լավ ֆինանսավորվող լոբբիստական խմբին՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (ANCA) և նրա դաշնակիցներին՝ նախկին նախագահ Ջիմ Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Զբիգնև Բժեզինսկին բնութագրել է, որպես Վաշինգտոնում ամենահզոր լոբբիստական խմբերից մեկը։ ANCA-ն կտրականապես դեմ է հանդես գալիս ձգձգվող հակամարտության դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ-ի ջանքերին, համարում է հեղինակը։
OpenSecrets.org կայքի վկայությունների համաձայն՝ գրում է Կոնտրերասը, ANCA-ն ողջ երկրով մեկ զգալի քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ է օգտագործել՝ ազդելով ԱՄՆ-ի Սենատի Ներկայացուցիչների պալատի, Կոնգրեսի անդամների  և Սպիտակ տան վրա։ Այսպիսով, միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ANCA-ն համազգային քարոզարշավ է կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի առաջարկությունների դեմ («Մադրիդյան սկզբունքներ»)։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Կոնգրեսի որոշ անդամներ նույնիսկ Հայաստան են ժամանել, որպեսզի այդ հարցերը քննարկեն կառավարության հետ, գրում է պարբերականը։
ANCA-ն դեմ է հանդես գալիս Մադրիդյան հիմնարար սկզբունքներին։
«Կարծես թվում է, որ այդչափ բանական առաջարկությունը պետք է աջակցվի հայկական լոբբի կողմից։ Սակայն դա այդ դեպքը չէ։ Եթե այդ պլանը իրագործվի և Ադրբեջանի հետ խաղաղ փոխազդեցությունը Հայաստանին հնարավորություն տա բացել սահմանները՝ դրանով հանդերձ բարելավելով իր տնտեսական վիճակը, ապա լիովին ակնահայտ է, որ զգալիորեն կնվազի երկրի կախվածությունը արտասահմանյան շահերից»,- գրում է հեղինակը։
Հայերը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկները կարող են նորմալ կյանք վարել, այլ ոչ թե ապրել Հայաստանի կողմից թելադրվող մշտական «պատերազմի» վիճակում, գրում է Կոնտրերասը։
Նրա կարծիքով, այն կարող էր վերջ դնել առանց այդ էլ Հայաստանի խղճուկ գանձարանից ֆինանսների խոշոր արտահոսքին, նրանք չէին ունենա բանակի համար չափազանց ծախսերի կարիք և ինքնաբերաբար կբարձրանար նրանց կենսամակարդակը։
«Հենվելով կեղծիքի վրա և կարեկցանքի բացարձակ բացակայությամբ հանդերձ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ANCA-ի հակասությունը տարակուսանք է առաջացնում, քանզի դա հանդիսանում է այդ նույն մարդկանց շահերի անտեսում, որոնց շահերը իբր ներկայացնում է այդ  կազմակերպությունը։
ԱՄՆ-ի նախագահ, Կոնգրեսը և պետքարտուղարը պետք է անտեսեն ինչպես ANCA-ի, այնպես էլ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հայկական լոբբիի հատուկ շահերը և անեն այն, ինչ ճիշտ է հանդիսանում օգնության կարիք ունեցող մարդկանց համար»,- գրում է հեղինակը։



Читайте также

Оставить комментарий