Մեհմեթ Ֆաթիհ Օզթարս. «Ղարաբաղյան ճգնաժամը ձեռնատու է հայ օլիգարխներին»
«Որոշ քաղաքագետներ, ղարաբաղյան ճգնաժամին նմանվող ճգնաժամերը օգտագործում են որպես քարոզչության միջոց։
Հայաստանում և նրա սահմաններից դուրս, վարպետորեն օգտվում են վերջին ժամանակներում ճակատային գծում դիտարկվող լարվածությունից»։
Այդ մասին ասվում է՝ «Strategic Outlook» հետազոտական կենտրոնի համանախագահ և փորձագետ Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսի «Zaman» օրաթերթում հրապարակված՝ «Ղարաբաղյան ճգնաժամը ձեռնատու է հայ օլիգարխներին» խորագրով հոդվածում։
Նրա խոսքով, ճակատային գծում գործերի իրական վիճակը, ինչպես նաև հայերի կորուստները սեփական ժողովրդից թաքցնող հայ պաշտոնյաները՝ ժամանակ առ ժամանակ տասնյակ ադրբեջանցի զինվորների զոհվելու մասին կեղծ տեղեկություններ տարածելով՝ փորձում են գրավել մարդկանց վստահությունը։
«Այդ պաշտոնյաները աշխատում են Սերժ Սարգսյանի և նրա կլանի համար։ Հայաստանի իշխանությունները թաքցնելով չարաշահումների, զինծառայողների միջև ինքնասպանության փաստերը և անտեսելով զինվորական ընտանիքների բողոքները՝ ձգտում են քողարկել ճակատային գծում իրական վիճակը։ Եվ առանց այդ էլ կոռուպցիոն խնդիրներից և սահմանադրության մեջ փոփոխությունների հետ կապված՝ Հայաստանն ընդգրկած քննարկումներից գլուխները կորցրած այդ պաշտոնյաները՝ ավելի շատ ղարաբաղյան ճգնաժամի կարիքը ունեն, քան առաջ»։
Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսը նշել է, որ Հայաստանում դժվար է սահմանադրության միջոցով ինչ որ փոփոխություններին հասնել։ Ընդիմության կոշտ և փաստավորված քննադատությունը լրացնում է նրա կողմնակիցների շարքերը։