Աբրահամյան Հովիկ Արգամի - Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

irevanaz.comՀովիկ Աբրահամյանի Հայաստանի խորհրդարանի խոսնակ նշանակվելը, նշենք - ոչ թե ընտրվելը - Հայաստանի ներկա ղեկավարության կադրային քաղաքականության անգուշակության եւ անտրամաբանականության վառ վկայությունն է, որը չի դիմանա ոչ մի քննադատության:

Սերժ Սարգսյանի թիմը բազմաքայլ կոմբինացիա նախաձեռնելով, արհամարհել է հասարակական կարծիքը եւ ստիպել Տիգրան Թորոսյանին ազատել խոսնակի աթոռը: Ճշմարտությամբ ու հավատով ղարաբաղյան կլանին ծառայող խեղճ Թորոսյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչու նման ձեւով ստորացրին նրան եւ ինչում է նա մեղանչել:

Սակայն հասարակայնության կողմից էլ բարձրացվող այդ հարցի պատասխանը անհասկանալի եղավ, եթե ոչ՝ անմիտ, իբրեւ թե խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը ավելի շատ օգուտ կբերի, քան Տիգրան Թորոսյանը: Պարզ չէ միայն, թե որ օգուտի մասին է խոսք գնում, չէ որ նախագահի վերահսկողության տակ եղող խորհրդարանը առանց այն էլ փաստորեն իրականացնում է Հայաստանի նախագահի վարչակազմի ամենախոշոր բաժնի պարտականությունը:

Ճշմարտությունը թաքցնելու եւ թերասության մթնոլորտի ֆոնի տակ առաչացած վակուումը լցրեց ժողովրդական լուրերը: Երեւանյան մեր աղբյուրների տվյալների համաձայն հայ հասարակայնության շրջանում Հովիկ Աբրահամյանի խորհրդարանի խոսնակ իսկ հետո 2014 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ վարչապետ նշանակվելու վերաբերյալ երկու հակադիր մեկնակերպ կա:

Առաջինը - Երեւանում շատերը հակվում են այն մտքին, որ Սերժ Սարգսյանը ավելի շատ Հովիկ Աբրահամյանին է վստահում, որը հանրապետությունում իրավիճակի ոչ պլանանավորված զարգացման դեպքում կարող է երկրի օրենսդիր օրգանը և ՀՀ կառավարությունը  վերահսկողության տակ պահել եւ նրա աշխատանքը տանել Սերժ Սարգսյանին բավարարող հունով:

Երկրորդ մեկնակերպը, եթե այն համապատասխանում է իրականությանը, իր էությամբ ծաղրանք է ներկա վարչակարգի քաղաքականության եւ Հայաստանում տիրող կարգերի բարքերի նկատմամբ:

Երեւանցիների շրջանում լուրեր են տարածվել, որ Հովիկ Աբրահամյանը երկրի իշխանական պաշտոնակարգության երկրորդ մարդու պաշտոնը շահել է թղթախաղում, հենց իրենից՝ Սերժ Սարգսյանից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահ Սարգսյանը մոլի խաղացող է եւ որը մի քանի տարի առաջ Հարավային Եվրոպայի կուրորտային քաղաքներից մեկում, խաղատանը երկու միլիոն դոլար է տանուլ տվել, հարկ չկա չհավատալու այդ լուրերին: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաստատում է ժողովրդական իմաստությունը՝ առանց ծխի կրակ չի լինի: Ի դեպ, մեր տվյալների համաձայն, Սարգսյանի խաղատանը ունեցած պարտքը մարվել է Հայաստանի ազգային բանկի կողմից, որն այն ժամանակ ղեկավարում էր հանրապետության ներկայիս վարչապետը: Հետեւաբար նրա այդ պաշտոնում նշանակվելը - Սարգսյանի երախտագիտությունն է մատուցած ծառայության համար:

Այնուամենայնիվ Սարգսյանի կենսագրության այդ էջերը խորհելու որոշ առիթ են տալիս: Պատկերացրեք, որ վաղը Հովիկ Աբրահամյանը եւ Սերժ Սարգսյանը կրկին կնստեն թղթախաղի սեղանի շուրջ... Ի՞նչ կլինի այդ ժամանակ Հայաստանի վիճակը: Ինչպես էլ լինի, Հովիկ Աբրահամյանը հասել էր իր ուզածին եւ հակառակ բոլորի դարձել էր վարչապէտ: Դա վկայում էր վարչապէտի նպատակասլացության եւ բարձր պատվամոլության մասին, որն իր նպատակներին հասնելու համար նույնիսկ ոտքի տակ է տվել իր հարազատ եղբորը:

Հովիկ Աբրահամյան բնավորության այդ գծերը ձեւավորվել են ոչ այսօր, այլ նրա անցած ողջ կյանքի ընթացքում: Նա ծնվել է 24 հունվարի 1958 թ. Հայաստանի Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում: 1977-1979թ.թ. գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ: 1980-1984թ.թ. սովորել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումում: 1990թ. ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտիւտը:

Եղած տվյալների համաձայն Հ.Աբրահամյանը լավ բարեկամական կապեր է ունեցել հանրապետության ժողտնտեսության այն ժամանակվա ղեկավարության հետ: Դրա հետեւանքով արդեն 1990թ. նշանակվել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի վարիչ, որտեղ աշխատել է մեկ տարի: 1991 թվականից մինչեւ 1995թ. Աբրահամյանը զբաղեցնում է Արտաշատի գինու-կոնյակի տնօրենի պաշտոնը:

Հետո նա ակտիվորեն ընդգրկվում է հասարակական-քաղաքական գործունեության մեջ: 1995 թ. նա ընտրվում է ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: Նույն թվականին ստանում է Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը: 1996 թ. մինչեւ 1998թ. եղել է Արտաշատի քաղաքագլուխը: 1998թ. Հ.Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզապետ: Հ.Աբրահամյանի Հանրապետական կուսակցության շարքերում ակտիվ կուսակցական գործունեությունը հնարավորություն է տալիս նրան կառավարության կազմն ընդգրկվելուն: Այնպես որ 2000թ. նա նշանակվում է քաղաքաշինական գործունեության եւ տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար: Չնայած այդ նախարարությունում կատարվող վերակառուցման պրոցեսներին, Հ.Աբրահամյանին հաջողվում է հետագա երկու տարիներին պահպանել իր նախարարական պաշտոնը:

Չնայած նրան, որ նա հանդիսացել է 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին արտասովոր պայմաններում սպանված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Հանրապետական Կուսակցության ֆունկցիոներներից մեկը, Հ.Աբրահամյանը համարվել է որպես Ռ.Քոչարյանի դրածոն: Կոալիցիոն կառավարության ձեւավորվելուց հետո 2003թ. տեղեկություն է հայտնվել Ռ.Քոչարյանի շրջապատի պլանների համաձայն այսպես կոչված «սուպեր-նախարարություն» ստեղծելու վերաբերյալ, որտեղ պետք է կենտրոնացվի տնտեսական սուբյեկտների գործունեության կոորդինացիայի ավելի մեծ լիազորություններ: Այդ պրոցեսը տարածաշրջաններում եւ տնտեսական ոլորտում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ազդեցությունը սահմանափակելու նպատակով է արվել: Այդ պաշտոնի համար որպես ամենառեալ թեկնածու Հ.Աբրահամյանն է համարվել: Այդ նախաձեռնությունը Ա.Մարգարյանի ակտիվ հակազդելուն արգելք է հանդիսացել կառավարությունում կառուցվածքային ռեֆորմների գործընթացը:

Դրա հետ մեկտեղ 27 ապրիլի 2005թ. Ռ.Քոչարյանի հրամանագրով կառավարությանն առընթեր արտակարգ դրության Վարչությունը, գաղթականության եւ Փախստականների Վարչությունը, ջրային տնտեսության Պետական կոմիտեն վերակառուցվեցին տարածքային վարչության նախարարության կառուցվածքի մեջ: Իր մեկ այլ հրամանագրով Ռ.Քոչարյանը Հ.Աբրահամյանին կրկին նշանակում է տարածքային վարչության նախարար: Դեռ ավելին, Հ.Աբրահամյանը որպես նոր գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության Խորհրդի կազմը: Հ.Աբրահամյանի լիազորությանն են տրվել նաեւ տասը մարզերի եւ Երեւան քաղաքի տեղական արգանների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները: Այսպիսով Հ.Աբրահամյանը փաստորեն Ռ.Քոչարյանի կառավարությունում սկսեց Ա.Մարգարյանին հակակշիռ դեր խաղալ:

Մինչեւ վերջին ժամանակներս կարծում էին, թե Հ.Աբրահամյանը չունի ռազմավարական քաղաքական պատվամոլություն եւ ի վիճակի չէ ինքնուրույն քաղաքական պայքար մղելու, որի պատճառով էլ նախապատվությունը տալիս է թիմում խաղալուն:

Նրա քաղաքական գործունեությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության կողմից: Մասնավորապես նա ակտիվ դեր է կատարել 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման գործում: Հ.Աբրահամյանի հարաբերությունները «Դաշնակցության» հետ բավականին լարված են:

Իր հայրենի Արտաշատում խոշոր գործարարություն ունի: Շրջանի բոլոր շահութաբեր ոլորտները փաստորեն նրա վերահսկողության տակ են գտնվում: Նա նույնպես համարվում է «արտաշատյան կլանի» լիդեր, որն ամուր դիրքեր ունի առեւտրական ոլորտում: Հ.Աբրահամյանը բնութագրվում է որպես կարիերիստ, որը պատրաստ է կարիերայում առաջ ընթանալու համար համագործակցել ցանկացած ուժերի հետ: Հատկանշանական է, որ նրա մականունը «Մուկ» է:



Читайте также

Оставить комментарий