The Hill. «Հայաստանը ընտրել է ինքնամեկուսացման ուղին, և դա հակասում է հենց հայ ժողովրդի շահերին»
Հարավային Կովկասը նախկին ԽՍՀՄ-ի ամենաբարեկեցիկ և ազդեցիկ տարածաշրջաններից է, որը հիմա հանդիսանում է Արևմուտքի կայուն և հուսալի գործընկերը:
Տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է ընտրել ինքնամեկուսացման ուղին, և դա հակասում է հենց հայ ժողովրդի շահերին:
Այս մասին ամերիկյան The Hill պարբերականի կայքում գրում է քաղաքական փորձագետ Ջեյսոն Կացը:
Հեղինակը նշում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը, որը ներառում է Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և մասամբ Թուրքիան, կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ որպես այլընտրանք աղբյուր ռուսական գազին:
«Վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպեցին թուրքական Կարս նահանգում՝ տարածաշրջանային համագործակցությունը քննարկելու համար:
Այդ հանդիպմանը, ինչպես և տարածաշրջանային զարգացման շուրջ բոլոր քննարկումներին բացակայում է Հայաստանը, որն ընտրել է տարածաշրջանի բոլոր գործընթացներից մեկուսացման ուղին:
«Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին բերեց սեփական ինքնիշխանության կորստի: Այդ երկիրն ամբողջովին գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ», - գում է Կացը:
Որպես օրինակ՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի սահմաններն ու օդային տարածքը վերահսկվում է Մոսկվայի կողմից: Հայաստանը հետխորհրդային հանրապետություններից միակն է, որտեղ դեռ գտնվում է ռուսական ռազմաբազա: