Արքեպիսկոպոս Արամ Աթեշյան. «Վնասվածք ստացած հայ և թուրք ժողովուրդները պետք է ձեռք-ձեռքի քայլեն և վազեն դեպի առողջ ապագա»

irevanaz.comՊոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հայտարարել է, թե անհասկանալի է, թե ինչու են օտար երկրների խորհդարանները օրենքներ ստեղծելու փոխարեն պատմական խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունում: 
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե վնասվածք ստացած հայ և թուրք ժողովուրդները պետք է ձեռք-ձեռքի քայլեն և վազեն դեպի առողջ ապագա:
«Իսկ այդ վնասվածքները բուժող օտար բժիշկները ավելի են խորացնում վնասվածքը: Մասնավորապես, օրենքներ ընդունելու իրենց գործը մի կողմ են թողել և մասնագետ չլինելով հանդերձ պատմական խնդիրների հետ կապված որոշումների ընդունման հիմնարկների են վերածվել, ինչը հասկանալն անհնարին է:
Այդ խորհրդարաններին պետք է հարցնել. եթե ձեր արածը ճիշտ է, ինչու եք 100 տարի սպասել, իսկ եթե ճիշտ չէ, ինչու եք պնդում և նախադեպ ստեղծում:
Եկել է ժամանակը, որ Հայկական հարցը միջազգային հարթակներում որպես խաղաթղթերի կապուկի ջոկեր օգտագործվելուն վերջ տրվի»,-ասել է արք. Արամ Աթեշյանը:



Читайте также

Оставить комментарий