«1000-ԱՄՅԱ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՆՔ». ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում նախօրեին ամենամյա պատարագ է տեղի ունեցել: Արդեն 10-րդ անգամ ավանդաբար մատուցվող պատարագը առաջնորդել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը:
Համավարակի պատճառով երկու տարի պատարագն առանց հավատացյալների մասնակցության էր անցկացվում, բայց այս տարի հարյուրավոր ուխտավորներ Ստամբուլից, Հայաստանից ու արտերկրից մասնակցել են արարողությանը:
Արարողության ժամանակ Մաշալյան պատրիարքը հատուկ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին և Վանի նահանգապետ Օզան Բալջըին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:
«Խաղաղության և բարօրության մեջ անցկացրեցինք մեր պաշտամունքը: Երախտապարտ ենք պաշտոնյաներին այս հնարավորության ընձեռման համար: Հուսով ենք, որ այսօրինակ միասնականությունը կնպաստի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների դրական զարգացմանը:
Իսկապես, մեր ժողովուրդները կիսում են այս աշխարհագրությունը: 1000-ամյա համատեղ անցյալ ունենք: Մենք այսօր աղոթել ենք երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ համակեցության և Կովկասի՝ խաղաղության տարածաշրջանի վերածվելու համար»,- իր խոսքում նշել է Պոլսո Հայոց պատրիարքը:
/Azatutyun/