ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ Է. ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ» ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն՝ փետրվարի 19-ին մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու  «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։


Читайте также

Оставить комментарий