ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։
Խաչատուրյանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի ընձեռած հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:
Վահագն Խաչատուրյանը Հունաստանում է պետական այցով: Օրակարգում բազմոլորտ գործակցության զարգացմանն ուղղված հարցեր են՝ անվտանգություն, տնտեսություն, առևտրաշրջանառություն, տեխնոլոգիական ոլորտ, գիտություն, կրթություն։


Читайте также

Оставить комментарий