ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ․ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ

Մենք վերացրել ենք Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվել, ոչ ոք չի զոհվել։ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ, Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի  նախագահ  Իլհամ Ալիևը։
«Մենք նաև շնորհակալ ենք մեր վրացի ընկերներին կարևորագույն տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար։
Մենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ աշխատում ենք Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային մալուխային նախագծի վրա, որը նախատեսվում է ավարտել այս տարի։
Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, ապա Եվրոպա տանող միջանցքը հսկայական ներուժ ունի բեռնափոխադրումների առումով»,-նշել է Իլհամ Ալիևը ։


Читайте также

Оставить комментарий