ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Օգոստոսի 11-ին Թուրքիայում կկայանա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կաբինետի նիստ։Նիստում կքննարկվեն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող հաջորդ քայլերը։
Կկազմակերպվի նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ։
Կառավարության նիստի օրակարգում կլինի նաև ահաբեկչության և անտառային հրդեհների դեմ պայքարը։

