ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՄԵՆՔ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ․ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը հստակ և բացահայտորեն հայտարարում է մեր մտադրությունները։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:«Այն հայտարարում է, որ խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան՝ մենք խաղաղություն ենք ուզում, մենք կապեր և հաղորդակցություն ենք ուզում։ Մենք ինտեգրացիա ենք ուզում երկրների միջև»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:
«Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։

