ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՐԱՆՔ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Ալիևն ընդգծել է՝ սրանք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններն են։
«Դժբախտաբար, հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել այս երկու պայմանները։ Սակայն, վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, որ Բաքվի պահանջներում որևէ արտառոց բան չկա։
Ադրբեջանի նախագահն այս մասին խոսել է Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ Հունգարիայի առաջնորդն, իր հերթին, շնորհավորել է Ալիևին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, փաստաթուղթը մոտ ժամանակներս ստորագրելու հույս հայտնել: