ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

Տիրանայում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Մասնավորապես, կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:


Читайте также

Оставить комментарий