ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ըստ Փաշինյանի՝ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։
Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարին, արդարադատության նախարարը խոստացավ մինչև խորհրդարանական ընտրություններ մշակել նոր Սահմանադրության տեքստը։
Նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգ մտավ Բաքվի պահանջից հետո։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի մայր օրենքը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում ԼՂՄ-ի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։