ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ

Պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համակարգումն ու վերահսկողությունը հանձնարարված է Նախագահի աշխատակազմին։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել կարգադրությունից բխող հարցերը։
Միջոցառումների պլանը ներառում է՝ թեմատիկ գիտական և գործնական գիտաժողովների անցկացում, վավերագրական ֆիլմերի և հաղորդումների ցուցադրում, սպորտային մրցույթների և միջազգային մրցումների կազմակերպում, ինչպես նաև «Սահմանադրության 30-ամյակ» հոբելյանական մեդալի սահմանում, Բաքվի մետրոյի կայարաններին, երկրի այլ խոշոր քաղաքների պողոտաներին ու փողոցներին նոր անվանումներ տալը։