Հաստատվել է «Խոջալուի ցեղասպանության 19-րդ տարելիցի նշման միջոցառումների պլանը»

irevanaz.comԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգադրությամբ հաստատվել է «Խոջալուի ցեղասպանության 19-րդ տարելիցի նշման միջոցառումների պլանը»։

Միջոցառումների պլանով նախատեսված է Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնել Խաթաիի շրջանում ու Նավթալան քաղաքում, հայտարարություն տարածել Խոջալուի բնակիչների անունից՝ ուղղված աշխարհի երկրներին ու ժողովուրդներին, միջազգային կազմակերպություններին, արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններում և սփյուռքային կազմակերպություններում կազմակերպել համապատասխան մամուլի ասուլիսներ և հիշատակման միջոցառումներ։

Ըստ պլանի, հարապետության վարչություններում ու կազմակերպություններում, թաթերահամերգային հաստատություններում, ցուցահանդեսային սրահներում, բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն հիշատակի երեկոներ, լուսանկարչական ցուցահանդեսներ, հանդիպումներ կանցկացվեն իրադարձության ականատեսների հետ։

Փետրվարի 26-ին ժամը 17.00-ին երկրի ողջ տարածքում մեկ րոպպե լռությամբ կհարգվի Խոջալուի շեհիդների հիշատակը։ Այդ օրը բոլոր ուսումնակսն հստատություններում առաջին դասը կնվիրվի Խոջալուի ցեղասպանությանը։



Читайте также

Оставить комментарий