ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանը փորձագետների հետ միասին քննարկում է օկուպացիայի տարիներին Ղարաբաղի շրջակա միջավայրին հասցված վնասի համար Հայաստանին պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր։
Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության ազատագրված տարածքների հիմնախնդիրների կենտրոնացված լուծման համար ստեղծված համակարգող շտաբի ներքո գործող միջգերատեսչական կենտրոնի բնապահպանական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը։
Նա խոսել է Շուշայի շրջանում բնապահպանական միջոցառումների իրականացման մասին, այդ թվում՝ անտառների վերականգնման և նոր կանաչ տարածքների ստեղծման ուղղությամբ, տեղեկացրել է 1988 թվականին ստեղծված «Դաշալթը» պետական արգելոցի գործունեությունը վերսկսելու միջոցառումների մասին, որի նպատակն է պահպանել հազվագյուտ բնական համալիրները, մասնավորապես Խոջալուի և Շուշայի շրջանների վարչական տարածքում գտնվող պատմա-հնէաբանական հուշարձանները: