ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅՍՈՒՀԵՏ ԷԼ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ ԱՅՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտ են. սկսվում են նոր պատերազմներ, առճակատումներ, հակամարտություններ։
Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ հղած ուղերձում։
Ընդգծելով, որ արյունալի բախումները շարունակվում են աշխարհի տարբեր շրջաններում, պետության ղեկավարն ասել է. «Իսկ Ադրբեջանն ապրում է խաղաղության, հանգստության, անվտանգության և կայունության պայմաններում։ Վստահ եմ, որ այսուհետ կայունությունն ու հանգստությունը հավերժ են լինելու»։
Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանին զինելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի հերթական աղբյուր է։ Եթե խոսենք մեզ համար այս տարվա ամենատագնապալի պահի մասին, ապա, անշուշտ, դա Հայաստանի զինվելն է։
«Սա տրամաբանական բացատրություն չունի։ Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը։ Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»։
Նշելով, որ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները՝ պետության ղեկավարն ասել է. «Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ուժեղացրեց դրանք, և Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները ամրագրեցինք դիվանագիտական, միջազգային և քաղաքական հարթության վրա։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները»։
Հուսով եմ, որ Հայաստանն իր քաղաքականության մեջ այսուհետ էլ հաշվի կառնի այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում։
«Հաշվի առնելով Հայաստանի զանգվածաբար զինվելը՝ մենք էապես մեծացրել ենք հաջորդ տարվա մեր ռազմական բյուջեն։ Այն հասել է ռեկորդային մակարդակի՝ բարձրացել է մինչև 8,4 մլրդ մանաթ։
Մենք ստիպված եղանք այն հասցնել այս մակարդակի, քանի որ չենք կարող հետ մնալ Հարավային Կովկասում Հայաստանի կողմից սանձազերծած սպառազինությունների մրցավազքում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։