ԱՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆՏՐՎԵԼ Է D8-Ի ԱՆԴԱՄ
Դեկտեմբերի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած՝ Ութ զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) XI գագաթնաժողովի ժամանակ՝ Ադրբեջանի Հանրապետությունը միաձայն ընտրվել է, որպես D8-ի անդամ։
Այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի անդամակցությունը D8-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի վճռական և հաջող արտաքին քաղաքականության արդյունքն է։ Մեր երկրի մուտքը իսլամական G8, որն ունի տնտեսական մեծ ներուժ, որի մասնակից երկրների բնակչությունը կազմում է աշխարհի մուսուլմանների 60%-ը, խոսում է՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակության և մեր երկրի նկատմամբ բարձր վստահության մասին։
Ադրբեջանի անդամակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության, բարգավաճման և փոխշահավետ համագործակցության ապահովման, առևտրատնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային և մի շարք այլ ոլորտներում կապերի զարգացման տեսանկյունից։ Ադրբեջանի մուտքը D-8 մեծապես կնպաստի իսլամական համերաշխության ամրապնդմանը, ամբողջ աշխարհում իսլամական արժեքների տարածմանը և իսլամաֆոբիայի դեմ պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։
D8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը միավորում է ութ մահմեդական երկիր: Կազմակերպության հիմքը դրվել է Թուրքիայի նախաձեռնությամբ 1996 թվականի հոկտեմբերի 22-ին Ստամբուլում՝ Բանգլադեշի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Եգիպտոսի, Նիգերիայի և Պակիստանի կողմից կազմակերպված համաժողովում։ Կազմակերպությունը պաշտոնապես հռչակվել է 1997 թվականի հունիսի 15-ին Ստամբուլում՝ 8 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։