ՄԱՀՄՈՒԴ ՄԱՄԵԴԳՈՒԼԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված է: Ադրբեջանը ազատագրեց իր հողերը շուրջ 30 տարվա հայկական օկուպացիայից հետո, և այժմ այդ տարածքներում վերականգնման և վերակառուցման աշխատանքներ են անցկացվում:
Այս մասին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուրում-Սուլթանում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների (ԱՓՎՄ) խորհրդաժողովին մասնակցող երկրների արտգործնախարարների 6-րդ հանդիպմանը իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նա նշել է, որ այդ տարածքները հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտի և վերակառուցվում են «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերի համաձայն: ԱՓՎՄ-ի անդամ մի շարք երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների այս գործընթացներին մասնակցությունը գնահատվել է՝ որպես կազմակերպության անդամ երկրների համագործակցության նոր ցուցանիշ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Զանգեզուրի միջանցքը մեծ ներուժ ունի՝ հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացի, տարածաշրջանային խաղաղության և վստահության ամրապնդման, ինչպես նաև առևտրատրանսպորտային կապերի զարգացման համար՝ Հյուսիս-հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով:
Մամեդգուլիևը իր ելույթում մասնակիցներին տեղեկացրել է՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականներով և այլ զինամթերքներով զանգվածային աղտոտման հետևանքների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները տրամադրելուց խուսափելու մասին:
Հիշեցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, երկու երկրների միջև հաշտության պայմանագրի ստորագրման և սահմանների սահմանազատման հիման վրա, փոխարտգործնախարարն ընդգծվել է, որ այս առաջարկների իրագործումը պահանջում է, որ Հայաստանը ցուցաբերի քաղաքական կամք և կառուցողական մոտեցում:


Читайте также

Оставить комментарий