ՖՈՒԱԹ ՕՔԹԱՅ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, և այժմ խաղաղության հնարավորություն կա, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ֆուաթ Օքթայը։
Նա նշել է, որ համատեղ ջանքերով Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության ճանապարհ գտնել. «Այս խաղաղությունը կարող է ապահովվել առանց երրորդ երկրների միջամտության։ Մենք հուսով ենք հասնել խաղաղության որքան հնարավոր է շուտ։ Ճիշտ չէ ասել, թե Ադրբեջանը «Հայաստանին ստիպում է փոխել իր Սահմանադրությունը»։ Ադրբեջանը դա անում է կայուն խաղաղության հասնելու համար։ Քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, անհնար է կայուն խաղաղության հասնել։ Սա հայտարարում ենք նաև Հայաստանին։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Հայաստանը պետք է կայուն խաղաղության հասնի Ադրբեջանի հետ»։