ՀԱՋԻԶԱԴԵ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՀԱՏՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ...

Եռակողմ հայտարարությանը հղումով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անփութությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչ ձևով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա», - ասել է Հաջիզադեն ՝ Հայաստանի ղեկավարությանը հորդորելով «զերծ մնալ հայտարարություններից, որոնք հատում են սահմանը, խեղաթյուրում իրականությունը»։


Читайте также

Оставить комментарий