ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՐԻԶԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից։
«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»։