ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԻՄՆ Է ՈՐԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՓԱՐԻԶԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական Բաքուն անհիմն է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին դադարեցնել ապակառուցողական գործունեությունը:
Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են:
Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անթույլատրելի է համարում Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը:
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված և մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ: