ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԻՏԱԼԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ ՄԻՇՏ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ Է ԵՂԵԼ

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երրորդ կողմերի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։ Հայտարարությունում ֆրանսիական կողմին կոչ է արվում զերծ մնալ խաղաղության ջանքերին խոչընդոտող քայլերից։
Մեկնաբանելով դա, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի այս հայտարարությունը խոսում է, առաջին հերթին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի հանդեպ հարգանքի մասին:
«Դա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է զերծ մնալ երկրների ներքին գործերին միջամտելուց և անպատասխանատու մոտեցում ցուցաբերելուց այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը»,- ասել է Հաջիզադեն։
Իտալական կողմի մոտեցումը տարածաշրջանային խնդրին թե՛ հակամարտության, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում միշտ հավասարակշռված է եղել։ Իտալիան միշտ խուսափել է միջազգային իրավունքի խախտումներն անտեսելու քաղաքականությունից, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անհիմն և անարդյունավետ են Ֆրանսիայի նման երկրների ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական պետությունների, հատկապես Ֆրանսիայի համար»,- ասել է Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий