ԲԱՔՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Հարավային Օսիայում անցկացվող «ինքնահռչակ» ընտրությունները:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, չի ճանաչում հունիսի 9-ին Վրաստանի Ցխինվալիի շրջանում անցկացվող ինքնահռչակ «խորհրդարանական ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները», - ասված է հայտարարությունում:
Վրաստանից անջատված Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություն ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն, ևս մեկ երկիր՝ Վանուատուն ճանաչում է միայն Աբխազիան: