ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ․ ԲԵՐԲՈՔԸ

«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ Իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Անալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը խաղաղ գործընթացին։ Այժմ ծայրահեղ կարևոր է շարունակել երկխոսությունը», - հանդիպման մասին ասված է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության X սոցցանցում տեղադրված հաղորդագրությունում։