ԱՆԱԼԵՆԱ ԲԵՐԲՈՔ. ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այժմ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Նա այս մասին հայտարարել է նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից առաջ:
Բերբոքն ընդգծել է, որ կողմերն էլ արդեն համարձակ քայլեր են ձեռնարկել՝ անցյալը հետևում թողնելու համար, գրում է dw.com-ը։
«Ծափահարում եմ Ձեզ և Ձեր կառավարություններին այս նպատակին հասնելու համար ցուցաբերած քաջության համար», - ասել է նա իր ադրբեջանցի և հայ գործընկերներին:
Բերբոքն ընդգծել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են «իրական հանձնառություն և վճռականություն», և որ կովկասյան երկու պետությունների միջև համաձայնության հասնելը «դրական ազդեցություն կունենա նաև երկու երկրի սահմաններից դուրս» և «ուղի կհարթի Հարավային Կովկասում դեպի լավ ապագա և բարգավաճում»։
Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Բեռլինը ցանկանում է բանակցություններում «առաջընթացի համար հարմար հարթակ» առաջարկել։
«Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման: Դրան հասնելու համար կարևոր է, որ երկու երկրի միջև խաղաղ բանակցություններն ավարտվեն որքան հնարավոր է շուտ», - ընդգծել է դիվանագետը։