ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՐԲ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՄԵՆԱԿ ԵՆՔ ՇՓՎՈՒՄ, ԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ

Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։
Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները՝ Ալիևը նշել է՝ երբ Երևանն ու Բաքուն մենակ ենք շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ։
«Մենք հիմա սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - ասել է Ադրբեջանի նախագահը։


Читайте также

Оставить комментарий