ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԻՄԱ, ԵՐԲ ՄԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՑՐԵՑԻՆՔ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՋԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ․ ՄԵԶ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԱԿՐՈՆԸ, ԲՈՐԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։
Ընդգծելով, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Բաքուն է նախաձեռնել խաղաղության բանակցությունները՝ Ալիևն ասել է, որ Բաքուն էլ մշակել է խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ ու ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը։
«Այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք այս ամենը պատրաստել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։
«Հիմա, երբ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերացրեցինք անջատողականների որջը Ղարաբաղում, Ադրբեջանն է հայտնվում հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ», - ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий