ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆԻ ԱՅՍ ՇԱՆՍԸ, ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿՀԱՍՏԱՏՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ
Ես ուրվագծեցի Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ուզում եմ, որ գերմանական մամուլի ներկայացուցիչներն իմանան, որ Ադրբեջանը շուրջ 30 տարի ենթարկվել է հայկական օկուպացիայի։ Օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում օկուպացվել է մեր հողերի մոտ 20 տոկոսը, Հայաստանի կողմից հայրենի հողերից վտարված 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ և հարկադիր վերաբնակներ։
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մամուլին տված իր հայտարարության մեջ։
Ադրբեջանի ղեկավարը, մասնավորապես, ասել է.
«Երկու ու կես տարի առաջ Հայրենական պատերազմի արդյունքում մենք մարտի դաշտում վերականգնեցինք մեր արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավունքները, հաղթեցինք Հայաստանին և ստիպեցինք լքել մեր հողերը։ Այսպիսով, Հայաստանը, որը 28 տարի շարունակ չէր ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին, ընդամենը 44 օրում պետք է հաշտվեր իր պարտության հետ։
2019-ին այսօրվա Հայաստանի վարչապետն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», և սա իրականում ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին։
44-օրյա Հայրենական պատերազմում մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան. Այս բացականչությունը դրել ենք Շուշայում 2020 թվականի նոյեմբերի 8-ին»։
Հիմա խաղաղության ժամանակն է։ Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղություն, առաջարկել ենք խաղաղության պայմանագիր՝ հիմնված 5 սկզբունքների վրա: Հուսով եմ, որ Հայաստանը բաց չի թողնի այս շանսը, և վերջապես Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղության և համագործակցության դարաշրջան»։