«ԷՔՍԿԼԱՎՆԵՐԻ» ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ. ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ
Չորս գյուղի հետ կապված խնդիր բարձրացրինք անմիջապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Մենք երբեք չենք մոռացել դրանց մասին, COP29-ին նվիրված ֆորումին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանազատման գործընթացին․
««Էքսկլավների» հարցն այլ խնդիր է, քանի որ այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից, ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով»,- նշել է Իլհամ Ալիևը:
Նախագահը հայտնել է նաև, որ Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ղազախստանը մեզ դիմեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, մենք համաձայնվեցինք դրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա։ Ղազախստանում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: