ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՀ ԵՎ ՀԱ-Ի ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՀԱՍՏԱՏՄԱՄԲ. ԿԱՍԸՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎ

Ղազախստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուտափույթ հաստատմամբ:
Այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է՝ Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք երկու բարեկամ պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից»,- ասել է նա։
Նախագահ Տոկաևը հավելել է, որ որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի։
Նա նաև ընդգծել է, որ Եվրասիայի տրանսպորտային համակարգում Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն աճել է, և այդ պատճառով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը դառնում է անհրաժեշտություն։
«Տրանսպորտային կապերի ամբողջական շահագործումը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - նշել է Ղազախստանի նախագահը։


Читайте также

Оставить комментарий