ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆ. ՏԱՎՈՒՇԻՑ ՈՉ ՄԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ՝ ՁԵՐ ՆՇԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐ ՉԵՆ

Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվում, դուք հերթական անգամ ոչ ճիշտ տեղեկատվություն եք փոխանցում ժողովրդին, դրանք Տավուշի մարզի բնակավայրեր չեն։ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքի վարչական շրջանների մասին մենք չենք խոսում, դրանք Տավուշի մարզի գյուղեր չեն։
ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում ձեր նշած բնակավայրերը չկան, դրանք Տավուշի մարզինը չեն, հետևաբար Հայաստանի Հանրապետությանը չեն», - հայտարարել է Ղալումյանը։