ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՎԵԼ
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել, հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանձնաժողովները, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, չորրորդ անգամ հանդիպել են այս տարվա հուլիսի 12-ին Ղազախի շրջանի և Տավուշի մարզի հատվածում։
Բաքուն այս տարվա հունիսի 1-ի քիշնևյան հանդիպումից հետո կրկին հայտարարեց, որ Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից՝ նշելով՝ «հայկական կողմը փորձում է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը»։ Քննադատությունը, մասնավորապես, Երևանի նշած 1975 թվականի քարտեզներին էր վերաբերում:
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր նախօրեին հայտարարել, թե սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել Քիշնևում: Բաքուն հակադարձեց՝ կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։