ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ըստ նրա՝ իդեալական կլիներ եթե վերջնական համաձայնություն լիներ այս մասով։
Գրիգորանը նշել է, որ «շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հասնենք դրան»։
«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եվ եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։
«Մենք տրամադրված ենք այսպես՝ հնարավորինս շուտ։ Այդ «հնարավորինս շուտ»-ը կարող է լինել օրինակ տարվա ընթացքում։ Բայց կարող է մինչև տարեվերջ ձգվել։ Բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ։ Եվ այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- ասել է գերատեսչության քարտուղարը։