ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ. ՊԵՏՔ Է ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՈՐՈՇԵԼ ՀԱՐՑԵՐԸ

Տավուշի մարզում սահմանների հետ կպված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Ըստ մարզպետի՝ Տավուշում մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, ոչ մի խնդիր չկա:
Մարզպետը նաև պատասխանեց անկլավների մասին հարցերին՝ նշելով, որ հիմա բանակցություններ չկան, երբ լինեն, հանրությանը տեղյակ կպահվի։
«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»,- նշեց նա։
Ըստ Հայկ Ղալումյանի՝ Բերքաբերի հատվածը՝ մոտ 950 հա, Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում. «Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը»:


Читайте также

Оставить комментарий