ԿԽՄԿ-Ն ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկատվության՝ պահվող անձանց հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում այդ անձանց համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապերն իրենց ընտանիքների հետ»,- նշել է Հուսեյնովան։